00:00:00

Նիկոլ Փաշինյանը փորձարկում է Ռուսաստանի համբերության սահմանը. ՌԴ պաշտոնյա

12:43, 06 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերը ցուցադրական քայլ են՝ ցույց տալով, որ Երևանը ձգտում է կողմնորոշվել դեպի Արևմուտք, ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։

 

«Նիկոլ Փաշինյանը սկսում է փորձարկել Ռուսաստանի համբերությունը՝ ձեռնարկելով մի շարք ցուցադրական քայլեր, որոնք ակնհայտորեն անընդունելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Քայլերը պետք է խորհրդանշեն Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արեւմտյան։ Սա հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է փորձագետը։

 

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա։

 

«Բայց եթե Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից, ես այս բոլոր քայլերը համարում եմ շանտաժի տարր»,- կարծում է Բեզպալկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր