00:00:00

Այս անձը փակել էր Արցախ-Հայաստան ճանապարհը, հիմա «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին. Բեգլարյան

11:23, 06 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը.

 

Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։

 

Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները։

 

Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր