«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ Ֆուտբոլիստն ամռանը մոտ էր «Այաքս» տեղափոխությանը, սակայն գործարքը չկայացավ։
«Ինձ թվում է, որ գործակալների գործողությունները հիմա մեծ դեր են խաղում։ Նրանով ոչ միայն «Այաքսն» է հետաքրքրված, վստահ եմ: Հիշենք Զախարյանի հետ կապված պատմությունը, երբ ջրի երես դուրս եկավ նրա գործակալի համար 2 միլիոն եվրոն։ Այժմ գործակալների գործողությունները որոշում են տրանսֆերների հաջողության 90%-ը։ Կարծում եմ, որ «Այաքսի» հետ կապված մեզ ինչ-որ անհայտ բան կարող է լինել»,- Մոստովոյի խոսքն է մեջբերել RT-ն, փոխանցում է Armsport-ը։