Այսօր՝ սույն թվականի սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ժամը18։30-ի սահմաններում, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի մոտ, շտաբի անդամները և ՔՊ-ի համակիրները հարձակվել են Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման անդամների վրա, ովքեր իրականացնում էին սեպտեմբերի 7-ին սպասվող հանրահավաքի ԻՐԱԶԵԿՈՒՄ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը։
«Տևական ժամանակ միջադեպի վայրում չեն եղել ոստիկաններ կամ այլ իրավապահներ, և ՔՊ-ականներին և նրանց համակիրներին հաջողվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրել Փաշինյանի հեռացման շարժման անդամների նկատմամբ։
Գործի են դրվել ձեռնամարտի հնարքներ՝ հարվածներ ոտքերով, քաշքշոցներ, հարձակվել են կանանց վրա, հայհոյել ԻՐԱԶԵԿՄԱՆ մասնակիցներին, դրսևորել խուլիգանական վարքագիծ։
Հանցավոր գործողությունները կատարվել են տեսախցիկների առաջ՝ ուղիղ եթերում և ցուցադրաբար, որով հանցավոր անձինք ի ցույց են դրել իրենց անպաժելիությունն ու արհամարանքը հանրության նկատմամբ։
Բավականին ուշացումով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ԻՐԱԶԵԿՄԱՆ բոլոր մասնակիցներին (ներառյալ՝ տրանսպորտային միջոցները), որով փաստացի ծառայություն են մատուցել անձամբ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ամբողջությամբ տապալել են նրա հեռացման շարժման անդամների ԻՐԱԶԵԿՄԱՆ ողջ աշխատանքը։
Տեղի ունեցածը վերահաստատումն է այն փաստի, որ փաշինյանական հակահայ ռեժիմը հակապետական է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության մեջ։
Ռեժիմը չի խորշում բռնաճնշման որևէ ձևի կամ մեթոդի ընտրության հարցում։ Այս ամենը վերահաստատում է, որ հայության ներկայիս միակ առաջնահերթ խնդիրը Փաշինյանի հեռացումն է՝ քաղաքացիական անհնազանդության բոլոր ձևերի կիրառմամբ։
Խստորեն դատապարտում ենք ՔՊ-ի և ոստիկանության այսօրվա համատեղ օպերացիան և մեր հայրենակիցներին կոչ ենք անում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում միանալ Նիկոլի հեռացման հավաքին»,- նշված է հաղորդագրության մեջ։