00:00:00

Պաշարված Արցախում հարսանիք է. փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք (ֆոտո)

23:32, 03 սեպտեմբեր 2023 Ֆոտոշարք

Այսօր Ս. Հակոբավանքում  տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Հայտնում են հայ առաքելական եկղեցու  Արցախի թեմից:

Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։

Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ և շենացնել Արցախը:

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել պսակադդրությունից եւ կից գրառում կատարել:

«Արմանի և Մարիամի պսակադրություը Սուրբ Հակոբավանքում
03.09.2023»:

 
 
 
 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30