Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Այդ մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։
Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Մրցաշարի շրջանակներում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որտեղ Համլետ Սահակյանը մինչև 12 տարեկանների պայքարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։