«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը չի բացառել, որ թիմի նորեկ Արսեն Զախարյանը կարող է այսօր իր նորամուտը նշել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ խաղում, գրում է armsport-ը։
«Ակնհայտ է, որ Մերինոն այժմ լավագույն մարզավիճակում չէ, քանի որ նա երկար ժամանակով դուրս էր մնացել թիմից և չէր մասնակցում խաղերին։ Բայց նա հայտացուցակում է և պետք է խաղա ու մարզավիճակ հավաքի, ինչպես նաև Օլասագաստին և Զախարյանը։ Մենք ընդամենը մեկ շաբաթ է, ինչ այստեղ ենք, ամեն օր շատ լավ մարզվում են տղաները: Այդ իսկ պատճառով ես նրանց ներառել եմ այսօրվա խաղի հայտացուցակում»,- Ալգուասիլի խոսքն է մեջբերում El Desmarque-ը։
Լաս Պալմաս – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։