Իսպանիայի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը մտածում է իր պաշտոնից հեռանալու մասին։ Գրել է Daily Mail-ը։
Նախագահը կանանց Աշխարհի գավաթի եզրափակչում իր պահվածքի պատճառով ուժեղ ճնշման է ենթարկվել։ Ռուբիալեսն Անգլիայի նկատմամբ Իսպանիայի հաղթանակից հետո (1:0) համբուրել էր իսպանացի Խենի Հերմոսոյի շուրթերը։
Նա լայնորեն դատապարտվել է իր պահվածքի համար և, չնայած սկզբում իր վիրավորողներին «ապուշ» էր անվանել, ի վերջո ներողություն էր խնդրել արարքի համար։
Հերմոսոն ասել էր, որ իրեն դուր չի եկել Իսպանիայի ՖՖ նախագահի քայլը:
Այնուամենայնիվ, ըստ իսպանական Marca-ի, Ռուբիալեսը այժմ դիտարկում է իր հեռանալը՝ հաշվի առնելով այն զգալի ճնշումը, որին նա բախվում է։ Բացի այդ, Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ նրա այս քայլն անընդունելի է, և որ նրա ներողությունը բավարար չէ։
Հինգշաբթի օրը հայտարարվել էր նաև, որ ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Ռուբիալեսի դեմ: