Սաղյան Հերսինեն երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում ապրելուց հետո վերադառնում է Հայաստանի Հանրապետություն, ունենում իր միակ բալիկին, ով ծնվում է շատ մեծ դժվարություններով: Ի դեպ՝ Հերսինեի որդին ազգությամբ վրացի է:
Բայց որդին իր հոր դաստիարակությունը, գրեթե, չի տեսել, քանզի նա կյանքից հեռացել է, երբ դեռ որդին փոքր էր:
Բայց մայրը նրան միշտ բացատրում է,թե ով է ինքը, և ինչ ազգային արժեքներ ունի: Այնուհետ Հերսինեն իր ծնողների և որդու հետ տեղափոխվում է Արցախ, ու արդեն վեցերորդ տարին է՝ նրանք ապրում են Արցախում: Հերսինեենց շատ դուր եկավ Արցախը, և նրանք մեծ հաճույքով էին ապրում:
Անգամ պատերազմից հետո, երբ պատրաստվում էին վերադառնալ Ստեփանակերտ, նրանց ծանոթներից շատերը զարմանում էին, թե ոնց են կարողանոմ վերադառնալ:
Հերսինեն Ստեփանակերտում հայտնի է որպես լավ հրուշակագործ:
Նա իր աշխատանքի շնորհիվ շատ հաճախորդներ ուներ, բավականին լավ վաստակում էր:
Դեկտեմբերի 12-ին ճանապարհի փակվելը շատ լուրջ չընդունեց և հատուկ առևտուրներ էլ չարեց՝ բավարարվելով տանը ունեցած գնումներով: Շրջափակման հետևանքով հեղինեն մնում է առանց աշխատանքի: Իր և իր փոքրիկի հոգսը ամբողջությամբ մնում է իր ծնողների ուսերին, ի դեպ՝ Հերսինեի հայրը հաշմանդամ է, ունի ողնաշարի խնդիր:
«Ձմռանը մենք մի կերպ էինք տները տաքացնում, գազը անջատելուց հետո դիմեցինք, որ օգնեն փայտով, բայց պետությունը մինչ օրս այդ հարցով չի աջակցում: Ստիպված մնացել էինք էլեկտրական տաքացուցիչների հույսին: Քանի որ լույսերն էլ չորս ժամով էին անջատում տունը, գրեթե, չէր տաքանում:
Երեխաս հաճախում է առաջին դասարան: Սկզբնական շրջանում դպրոցները շատ հաճախ էին երկար ժամանակով փակվում, որը բացասական էր ազդում երեխաների ուսման որակի վրա:
Մենք շատ դժվարությամբ հաղթահարեցինք ձմեռային շրջանը, քանի որ գյուղում ոչ մի բարեկամ, ծանոթ չունեինք, որևէ տեղից մեզ ոչ ոք ոչինչ չէր տալիս: Մեզ օգնում էին միայն իմ մոտիկ ընկերները ու հարևանները: Մենք միմյանց օգնելով ենք կարողացել դիմակայել, ընկերներս ինձ օգնում էին պահածոներով: Ես էլ դեռ որոշակի պաշար ունեի ու կարողանում էի մեր տան համար թխվածքներ դեռ թխել, որից էլ իրենց էի բաժին տալիս:
Այս շրջանում ընկերներս ինձ շատ են օգնում, ես արդեն նույնիսկ ամաչում եմ, բայց հիմա մենք այն դրության մեջ ենք, որ եթե չվերցնենք, ապա սովի կմատնվենք:
Ես հերթերին չեմ կանգնում, քանի որ առողջությունս թույլ չի տալիս: Մեր տանը առևտուրը կատարում է մայրս, նա է հերթեր կանգնում, չնայած, որ արդեն մեծ կին է, գիշերային ժամերին կանգնում է հերթեր, իսկ առավոտայն աշխատանքի, երբեմն էլ այդ ընթացքում խնդրում վերադասից, որ կարողանա դուրս գալ և մի բան գնել:
Եղել է դեպք, երբ մայրս 7 ժամից ավել կաթնամթերքի հերթ է կանգնել ու, երբ իր հերթն է հասել, ասել են, որ վերջացել է: Գյուղից բերած մրգերի հերթերի ժամանակ էլ է նույն բաները կրկնվել, որից շատ ավելիս ես հիասթափվում ու կոտրվում:
Այս գիշեր մայրս հացի հերթում գրանցվել էր ու նույնիսկ չգիտեմ, թե որերորդն էր,կարծեմ՝ ութ հարյուր: Այդ ամենից ես, որպես դուստր, շատ վատ եմ զգում: Ունեմ շաքարային դիաբետ, ու այս պահին շաքարս շատ է տատանվում, ու ես իմ վրա գրեթե չեմ զգում, մինչև չի հասնում կրիտիկական կետին:
Շատ հաճախ գիշերը մարմնիս ցնցումներից վեր եմ կենում, չափում շաքարս և տեսնում, որ 2 կամ 3 է, իսկ այդ պահին պետք է գոնե մի փոքր խաղցր ուտես, որ ուշքի գաս, բայց մեր պայմաններում դա անհնարին է:
Ստիպված ուտում եմ հաց, այն էլ մեծ քանակությամբ, բայց հաց ուտելն էլ իմ հիվանդության պարագայում չի կարելի:
Ես օրը 4 անգամ պարտադիր պետք է չափեմ իմ շաքարի բարձրությունը, իսկ այդ չափման անհրաժեշտ ստրիպները գրեթե սպառվել են, մնացել է մի քանի օրվա, թե ինչ պետք է անեմ, չգիտեմ, ո՛չ վաճառքի կա, ո՛չ հիվանդանոցներն են տրամադրում:
Երեխաս հաճախում է ձյուդոյի խմբակ, նա շատ լավ մարզիկ է, երբ ուտելիքի պակասի պատճառով ցանկացա հանեմ պարապունքներից, նրա մարզիչը թույլ չտվեց:
Բավարար ուտելիք չընդունելու հետևանքով երեխայիս մոտ առաջացել է Ա վիտամինոզ, ամբողջ մարմինը հետքեր են, իսկ երեխայի համար հնարավոր չէ վիտամիններ ձեռք բերել, վերջին 10 հատը մի կերպ կարողացա գնել , դեղատները, գրեթե, դատարկ են, հիվանդանոցներում էլ չկա:
Երեխան հիմնականում սնվում է մակառոնեղենով ու մսով, ինչը այս պահին գտնելը անհնարին է: Վերջին անգամ 10 օր առաջ է քաղցր թեյ խմել:
Որպես այլ ազգի նեկայացուցչի մայր՝ ես հնարավորություն ունեմ իմ բալիկի հետ Արցախից դուրս գալ:
Բայց սա մեր տունն է, ու մենք ուզում ենք այստեղ ապրել, իմ բալիկը չի կարող առանց իր տատիկի ու պապիկի:
Որպես մայր՝ անհանգստանում եմ, թե երեխան ոնց է դպրոց գնալու: Նախ գրենական պիտույքներ չկան, երեխայի համար դպրոցական հագուստ չեմ գնել, ամենից կարևորը՝ երեխան ո՞նց է սոված, առանց ուժի արթնանալու ու դպրոց գնալու: Ասենք թե մի կերպ հասավ դպրոց, սոված վիճակում արդյոք նրա ուղեղը աշխատելու՞ է նոր գիտելիք ձեռք բերելու համար, թե՞ սովածության համար:
Այս պահին որոշակի բանջարեղեն կա, որով կարողանում ենք դեռ սնվել, բայց աշնանը սա էլ է ավարտվելու, ու հետո, թե ինչ է լինելու, երեխաներին ի՞նչ ենք տալու, չգիտեմ:
Ու այս ամբողջ ընթացքում միայն դեկտեմբերի 31-ի նախօրերին Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից ստացել ենք 1 ձեթ, 1կգ. ոսպ, հնդկաձավար, բրիձ, թեյ և սուրճ»,- ասաց Հերսինեն: