Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալել է Ավստրիայի ընտրանուն և 80:129 հաշվով զիջել մրցակցին:
Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացողը եղել է Քրիս Ջոնսը, որը վաստակել է 22 միավոր, 1 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում։
«Ակնկալում էինք, որ բարդ խաղ է լինելու և պատրաստվել էինք դրան, բայց չկարողացանք անել այն, ինչի ուղղությամբ մարզումների ժամանակ աշխատել էինք: Պարտվեցինք միավորների շատ մեծ տարբերությամբ: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և շնորհակալություն մինչև վերջ մեզ աջակցելու համար»,- ասել է Թադևոսյանը:
Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը C խմբի մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր: Ավստրիայի ընտրանին 6 միավորով գլխավորում է աղյուսակը:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին`արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ: