Քրեական գործ է հարուցվել Սոչիի գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ, ով որոշակի շրջանակներում հայտնի է որպես «օրենքով գող» Ռոբսոն։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։ Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և մարդկանց ֆիզիկական ոչնչացումը։