00:00:00

2 հայ մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել

21:02, 21 օգոստոս 2023 Սպորտ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh's cup մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150):

Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել՝ զուգափայտ (13,150), օղակներ (13,000) ու ազատ վարժություններում (13,000), իսկ նժույգ թափերում դարձել է բրոնզե մեդալակիր` վաստակելով 13,850 միավոր և կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Մարմնամարզիկները մրցաշարին մասնակցել են մարզիչ Արտակ Այդինյանի ղեկավարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր