«Ինչպես բոլորը, այնպես էլ մենք ցնցված ենք այդ տեսանյութից։ Դուք երևի տեղյակ եք, որ այդ ընտանիքում ապրող երեխաներից մեկը բռնության է ենթարկվել հոր կողմից, և հայրը հիմա գտնվում է անազատության մեջ։ Մարզպետարանը բազմաթիվ քննարկումներ է ունեցել, թե ոստիկանության, թե տարբեր ՀԿ–ների հետ այս ընտանիքի հետ կապված, նաև երեխային տեղափոխել էինք ՀՕՖ, որտեղ երկար ժամանակ մնացել էր, բայց մայրը տարբեր բողոքներ էր ներկայացնում, որպեսզի երեխային հետ վերադարձնեին իրեն, հետագայում հետ վերադարձրել մոր խնամքին»,– Irakanum.am–ի հետ զրույցում անդրադառնալով համացանցում տարածված ամղկոտ տեսանյութին, ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նշենք, որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ մայրը կտտանքների է ենթարկում անչափահաս երեխային, ծեծում, թքում նրա վրա։ Կինը Գավառ քաղաքի բնակիչ Աննա Արևշատյանն է։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ընտանիքի հայրը դատապարտված է ազատազրկման, անչափահաս երեխայի նկատմամբ սեռական բռնոււթյուն կատարելու մեղադրանքով։
Կարեն Սարգսյանը հայտնեց, որ մայիս ամսից տվյալ ընտանիքը տեղափոխվել է Երևան։
Հարցին, թե իսկ ինչ քայլեր է ձեռնարկել մարզպետարանը, այդ ընթացքում, ի վերջո ընտանիքում եղել է բռնության դեպք։ Մարզպետն ասաց, թե մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար այցելել է տվյալ ընտանիք, ստուգել, թե ինչ վիճակում են գտնվում։ «Երբ տեղափոխվել են արդեն մարզպետարանը իրենց հետ կապը պահել է հեռախոսով»,– ասաց Սարգսյանը։
Կարեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ աջակցություն է ստացել տվյալ ընտանիքը, կա փաստաթուղթ համաձայն, որի տվյալ կինը մարզպետարանից 2021 թվականի մայիսին ստացել է 30 հազար դրամ աջակցություն։ Մարզպետը տեղեկացրեց, թե ընտանիքը պարեբարաբար դիմել է աջակցության համար, իրենք էլ հնարավորության շրջանակներում օգնել են։
Irakanum.am