00:00:00

Շարունակվող շրջափակման պայմաններում մտահոգություններս ավելի են խորանում. Վանիկ Մեժլումյան

16:24, 14 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

11-րդ դասարանի աշակերտ Վանիկ Մեժլումյանն ընտանիքի հետ ապրում է Ստեփանակերտ քաղաքում:

Վանիկը շատ ակտիվ երետասարդ է, ով արդեն երկու տարուց ավել է զբաղվում է կազմակերպչական և ավելի շատ կամավորական գործունեությամբ:

Դեկտեմբերի 11-ին Վանիկի ծննդյան օրն էր:  Որին հաջորդեց չարաբաստիկ «էկոակտիվիստներ»-ի կողմից ճանապարհի փակումը:

Վանիկը պլաններ ուներ ծննդյան օրից հետո գնալ Երևան և ավելի մանրամասն ծանոթանալ իրեն հետաքրքրող արվեստի աշխատանքների հետ:

Վանիկը շատ լավատես է ու յուրաքանչյուր դժվարության ժամանակ նա փնտրում է դրականը:

 Նա երբ լսեց, որ ճանապարհը փակվել է և չի կարող գնալ ու իր փոքրիկ երազանքը ի կատար ածել, չտխրեց, բայց վստահ էր, որ ճանապարհը երկար փակված չի կարող մնալ:

Այժմ նա ուրախ է, որ ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ ինքը մնաց Արցախում:

«Պատերազմից հետո խաթարված ուսումնական գործընթացը վերջապես կարգավորվել էր, ուսանողներն ու աշակերտները վերադարձել էին կրթական  բնականոն առօրյայի:

Շրջափակման հետևանքով կրթության ոլորտը ևս վնասներ կրեց, գազաֆիկացման դադարեցման  և հովհարային անջատունմերի հետևանքով դասապրոցեսը նորմալ չէր ընթանում, երեխաները ավելի շատ էին մրսում և նրանց թիվն օր օրի ավելանում էր  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Դպրոցներում հիմնականում շատ ցուրտ էր ու գրեթե չէր տաքացվում, իսկ այն  դպրոցները, որոնց փայտ էին տրամադրում վառարանների համար, երբեմն այնքան թաց էր լինում փայտը, որ չէր վառվում:

«Քանի որ ձմեռվա ընթացքում հովհարային անջատումները ավելի երկար էին, ու տները ևս չէինք կարողանում բավարար չափով տաքացնել, այդ պայմաններում շատ դժվար էր դասապրոցեսին պատրաստվել: Հաճախ գիշերվա ժամը 2-ին էի դասերս սովորում, քանզի այդ ժամին էր մեր գրաֆիկով լույսը, ինչը նաև ազդում էր առողջության վրա:

Մենք՝ արցախցի երիտասարդներս, այս ընթացքում այնքան տարբեր խնդիրների մասին էինք միաժամանակ մտածում, ինչը ունենում էր նաև իր բացասական ազդեցությունը կրթության վրա:

Համացանցի գրեթե բացակայությունը նույնպես մարդկանց վրա թողնում է բացասական ազդեցություն, միակ միջոցն է, որ կարողանում ես շփվել մարդկանց հետ,ովքեր գտնվում են քաղաքից դուրս:

Շրջափակման սկզբնական շրջանում տրանսպորտի խնդիր դեռ չկար: Եվ ով կպատկերացներ, որ ամենից բարդ հարցը ժամանակի ընթացքում կլինի հենց տրանսպորտը՝  պայմանավորված վառելիքի բացակայությամբ:

Երբ հիմա մտածում եմ ինքս իմ մեջ՝ դեկտեմբերի վերջին շրջանի Վանիկի մտահոգությունները շրջափակման մասին ու հիմա, շատ տարբեր են ու այժմ՝ ավելի խորքային:

Շրջափակման առաջին ամսում այդքան էլ տագնապալից չէր իրավիճակը, գնալով հասկացվում էր, որ բարդանում է:

Մենք էլ որոշեցինք որոշակի գործունեություն ծավալել, որ կարողանանք օգնել ու նեցուկ լինել մեր հայրենակիցներին:

Youth clubs alliance թիմը, որի անդամներից եմ նաև ես, որոշեց լրագրության դասընթացներ կազմակերպել, որպեսզի դրսում Արցախի մասին ճիշտ ինֆորմացիա ստանան:

Թիմը ևս զբաղվում էր լրագրողական գործունեությամբ, և տեսահոլովակների միջոցով փորձում էր իրական պատկերը ցուցադրել աշխարհին:

Երիտասարդների համար սկսեցինք ցուցադրել ֆիլմեր, կազմակերպել տարբեր միջոցառումներ, որ կարողանանք իրենց ներգրավել հետագա մեր ծրագրերի համար:

Սեղանի տարբեր խաղեր էինք կազմակերպում, որ երիտասարդները կարողանան հա՛մ մի փոքր ցրվել, հա՛մ միմյանց հետ ծանոթանալ ու հաճելի ժամանակ անցկացնել:

Մարդկանց մոտ այդ ընթացքում ձևավորվում էր թիմային մտածելակերպ ու թիմային աշխատանքի ընկալում:

Երբ հասկացանք, որ երետասարդներին այս ծրագիրը ավելի է հետաքրքրում, ու ցանկացողների քանակը օրըստօրե շատանում է, որոշեցինք «Խաղատուն» ծրագիր ստեղծել: Այս օրերին արդեն երրորդ  շրջանն է  ընթանում:

Ունենք ծրագիր, որը կոչվում է «Մարդ և հող»: Այն ծանոթացնում է մեր պատմությանը, մշակույթին, ուտեստներին, ազգային երգ ու պարին: Ինչպես նաև նպաստում է տարածաշրջանի մասին ավելի հիմնավոր պատկերացում կազմելուն:

Մեծ սիրով ես ինքս զբաղվում եմ ազգային երաժշտությամբ և պարով, հաճախում եմ նաև անգլերենի դասընթացների», - ասաց Վանիկը:

Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ արևի նկատմամբ շատ զգայուն է, Վանիկը արցախցի այն երիտասարդների թվին է դասվում, ովքեր ոտքով կամ հեծանիվներով համաքաղաքացիների համար հաց էին հասցնում մոտակա խանութները:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր