00:00:00

«ՔՊ»-ն ավագանու ընտրությունների մասնակցության առաջադրման դիմումը ներկայացրեց ԿԸՀ

13:53, 11 օգոստոս 2023 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման դիմումը։ 

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ում ընտրությունների մասնակցության առաջադրումներ ներկայացրել են քաղաքական 3 ուժեր՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական համախմբում» և «ՔՊ» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ կուսակցությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացի մեկնարկը տրվել էր դեռևս երեկվանից՝ օգոստոսի 3-ից։ Հայտերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև օգոստոսի 13-ը։ Օգոստոսի 13-ից 18-ն արդեն կիրականացվի գրանցման գործընթացը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կկայանա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն ընկած հատվածում։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ Երևանում ընտրողների թիվը 25 հազարով նվազել է, իսկ քաղաքական ուժերը չեն շտապում առաջադրվել Երևանի առաջիկա ընտրություններին ընդառաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր