00:00:00

Փաշինյանը պաշտոնյաներին հանձնարարեց մարզեր այցելել. «Փորձեք կյանքը տեսնել ձեր կաբինետի կամ մեքենայի ապակու մյուս կողմից»

09:04, 11 օգոստոս 2023 Քաղաքականություն

Վերջին օրերին գտնվել եմ մարզերում, ոչ պաշտոնապես, և արձանագրել եմ մի շարք խնդիրներ, որոնք գործնականում ոչ մի զեկույցում չկան, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ընդհանրապես մտածում եմ, որ այս ամենի արդյունքում խորհուրդ տամ, հանձնարարեմ, որ մեր գործընկերները, պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ, առանց նախապես ծրագրման, վեր կենան, գնան, մտնեն բակեր, մարդկանց հետ խոսեն, որովհետև այնքան հարցեր ի հայտ կգան, որ դա ոչ մի այցի ընթացքում դուք չեք տեսնի: Նույնիսկ համաձայն եմ, որ աշխատանքային օրը կառավարության անդամները  ինչ-որ պարբերականությամբ օգտագործեն այդ հնարավորությունը, փորձեն կյանքը տեսնել էն մյուս կողմից, կաբինետի և մեքենաների ապակիների մյուս կողմից»,-հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր