Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։ «Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը և դրա արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները և վերացնի շրջափակումը»,- գրել է Արման Խաչատրյանը։