00:00:00

Այսօր ցանկացած կին, ով ցանկություն ունի, կարող է երեխա ունենալ. Փաշինյանն Ավանեսյանին առաջարկեց տարիքային շեմը հանել

08:21, 11 օգոստոս 2023 Քաղաքականություն

ՀՀ կառավարության 2023 թվականին պետական պատվերի շրջանակներում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների շրջանակը:  

 

2023 թվականի հուլիսի 11-ի դրությամբ անպտղությամբ տառապող շուրջ 1500 զույգեր դիմել են անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թվականի տարեվերջ կանխատեսվում են ևս 750 շահառուների ներգրավում, կառավարության նիստին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ նախարարությանը առաջարկվում է այդ ծրագրի համար ևս 500մլն դրամ փոխանցել:

 

«Ճիշտ ենք հասկանում, որ այս ընթացքում, ծրագրի փոփոխությունների արդյունքում այսօր ցանկացած կին, ով նման ցանկություն ունի՝ երեխա ունենալու, կարող է ծրագրից օգտվել՝ անկախ սոցիալական վիճակից: Ով ուզում է երեխա ունենալ, ո՞ւր կարող է դիմել»,-դիմելով Ավանեսյանին՝ հարցրեց վարչապետը:

 

 «Այո, պարոն վարչապետ, 36 տարեկանը լրացած ցանկացած կին, երկու տարի ցանկություն ունեցած, բայց երեխա չունեցող կանայք հնարավորություն ունեն դառնալ այս ծրագրի շահառու՝ անկախ որևէ կարգավիճակից»,-պատասխանեց Ավանեսյանը:

 

 Վարչապետին հետաքրքրեց, թե ինչու է ընտրվել 36 տարեկան շեմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր