Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով եւ ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնեւսկին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ համագործակցություն:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին եւ ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: