00:00:00

ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԱՀ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

17:30, 10 օգոստոս 2023 Քաղաքականություն

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում: 

Ա. Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները: Կողմերը նաև քննարկել են ԱՀ-ում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր