ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին, համոզված է, որ այս ընտրությունը նոր լիցք կհաղորդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին:
Ուղերձը ստորև
Մեծարգո պարոն Իշխանյան,
Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ:
Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին:
Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
«Հայաստան» խմբակցության ղեկավար ՝ Սեյրան Օհանյան