00:00:00

Ժամկետի լրանալուց հետո կառավարությունից չպատասխանեցին պատերազմի մասնակիցների պահանջներին

18:57, 08 օգոստոս 2023 Քաղաքականություն

Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցների կողմից կառավարությանը տրված ժամկետը լրացավ։ Կառավարությունից պատասխան այդպես էլ չհնչեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, նրանց հայտարարել էին, որ այլևս հետնահանջ չկա։ Պետք լինի՝ անգամ պատերազմով կբացեն Արցախը Հայաստանի կապող ճանապարհը։

Նրանք Կառավարությանը մինչև երեկոյան ժամը 6-ը ժամանակ են տվել՝ հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու լուծման մասով և իրենց զինելու պատասխան տալու համար։ Հավելել են, խնդրին լուծում չտալու դեպքում՝ ինքնուրույն են լուծելու խնդիրը՝ իրենց տարբերակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր