Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը անդրադարձել է արցախցի Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման դեպքին․
«Առևանգված 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը մեկ շաբաթից ավելի չի կարողանում կապ հաստատել նրա հետ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։