Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի տարածքում 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Տուժածներ չկան, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին, տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։