00:00:00

«Դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ». ՌԴ ԱԳՆ պաշտոնյան՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին

12:13, 04 օգոստոս 2023 Քաղաքականություն

Ռուսական կողմը ակտիվորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին՝ օգտագործելով քաղաքական-դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

 

«Բաքվից և Երևանից հնչող ազդանշանները շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել որևէ պայմանի։ Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ։ Դրանցից ամենակարևորը Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է»,- ասել է նա։

 

Գոնչարը նշել է, որ ՌԴ-ի շահագրգռվածությունը միշտ եղել է տարածաշրջանում կայուն խաղաղությունը, ինչ էլ որ հայտարարեն Ռուսաստանի թշնամիները: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

 

«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ իր աշխարհագրական դիրքի, պատմական անցյալի, կապերի ծավալի և բնույթի պատճառով Ռուսաստանը չի կարող և չպետք է անմասն մնա Անդրկովկասի խնդիրների լուծումից», - հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր