Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ Այդ մասին TAСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
Գոնչարի խոսքով՝ խաղաղության պայմանագիր կնքելիս առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումներին․
«Արևմուտքից պարբերաբար հայտարարություններ են հնչում՝ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել «առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում»։ Ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ բանակցող կողմերը։ Միջնորդների խնդիրը ոչ թե բանակցային գործընթացն արագացնելն է, այլ նպաստելն է ամուր, երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերելուն»,- նշել է նա։
Գոնչարի խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է հիմնվեն ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա։