00:00:00

Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է. Նիկոլ Փաշինյան

12:06, 03 օգոստոս 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։

«Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, պետք է արձանագրել, որ Հայաստանում ջրի ճգնաժամն ահագնանում է նաև նրանով, որ ենթակառուցվածքները կա՛մ բացակայում են, կա՛մ մաշված են, երկրորդը՝ ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով»,- կառավարության նիստում այս մասին ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ոչ մեկ չի պատկերացնում, թե ինչ ծավալների է հասնում Հայաստանում ջրի խնդիրը, դա, ըստ նրա, ահռելի ծավալների է հասնում։

Կառավարության հաջորդ ռազմավարական ծրագիրը պետք է վերաբերվի ջրին։

«Եկեք խոստովանենք՝ Հայաստանում ջուրը չի կառավարվում, ուղղակի հոսում է։ Մենք չգիտենք՝ ինչ է նշանակում ջրի կառավարում ու սա լրջագույն պրոբլեմ է, շատ լուրջ որոշումներ պետք է կայացնենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր