Դերասան Տիմատի Շալամեն յոթ ամիս սիրավեպից հետո բաժանվել է Քայլի Ջեններից՝ Քարդաշյան քույրերից ամենափոքրից։ Այս մասին հայտնում է Yahoo-ն։
Ըստ ինսայդերների՝ բաժանումը նախաձեռնողը եղել է 27-ամյա Տիմատի Շալամեն։
«Նա ասում է մարդկանց, որ իրենց հարաբերությունները խզվել են, քանի որ նրանք խիստ զբաղված են և անընդհատ ճանապարհորդում են: Բայց նրանց ընկերները փոխանցում են, որ Քայլիին լքել են»,- ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ Քայլի Ջենների շրջապատում կասկածում են, որ Տիմատի Շալամեն «օգտագործել է» ռեալիթի հեռուստաաստղին՝ իր առաջիկա «Վոնկա» ֆիլմը գովազդելու համար։
«Քայլին իրեն բնական է պահում, բայց նրա ընկերները գիտեն, թե նա որքան վիրավորված է: Տիմատին առաջինն է, ում հետ նա իսկապես իրեն լավ էր զգում Թրևիսի [Սքոթի] հետ բաժանվելուց հետո: Նա նույնիսկ Շալամեին ներկայացրել էր իր ընտանիքին», - ավելացրել է ինսայդերը: