Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրանում է երկօրյա նվազումից, ինչպես նաեւ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից ԱՄՆ վարկային ռեյթինգի իջեցումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրանում է 5,7 դոլարով կամ 0,29 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 984,5 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,54 տոկոսով՝ մեկ ունցիան 24,457 դոլար։