Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գաղտնիք է բացահայտել:
«Ես ձեզ մի գաղտնիք կասեմ, մենք նույնիսկ փաստաթուղթ ենք պատրաստել, որն անվանել ենք «աուդիտ», որտեղ թվարկված են բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում, սակայն հետագայում չեն իրականացվել»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով` այն բավականին տպավորիչ փաթեթ է եղել:
Փաշինյանի գնահատմամբ` արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարմանը հաջորդում է համապատասխան քաղաքական վերաբերմունք նրա նկատմամբ, ով խախտել է ստանձնած պարտավորությունները։
«Բրյուսելյան հարթակում, օրինակ, մենք դա չենք տեսնում։ Ես անընդհատ բարձրացնում եմ այդ հարցը»,- նշել է վարչապետը: