00:00:00

Մեղրիում իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը, ինքս եմ նկարահանել. Տոնոյան

13:22, 01 օգոստոս 2023 Քաղաքականություն

Աժ քննիչ հանձնաժողովի  նիստին Դավիթ Սանասարյանը նախ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է։

«Ուժեղ»,-պատասխանեց Տոնոյանը։

Հետո Սանասարյանը նշեց, որ իր համար այդքան էլ պարզ չդարձավ, թե հոկտեմբերի 29-ին ինչ էր անում Մեղրիում։

Տոնոյանն էլ  հայտարարեց, թե իր՝ Մեղրիում գտնվելու հիմնավորման գնահատականը պետք է տա իր այդ ժամանակվա վերադասը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը.«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում, ՀՀ սահմանից 2-5 կմ հեռավորության վրա ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։ Պնախարարի   հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈւ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։ Կան փաստական  տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈւ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական  սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել։ Դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում»։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր