00:00:00

Այս խառնակ աշխարհում մեր գողտրիկ անկյունը չենք կորցնի, կարևոր է հենց այս ժամանակներում արժանապատիվ լինել. Մետաքսե Հակոբյան

14:51, 25 հունիս 2023 Բլոգ

Մինչ նախկին-ներկաներից վերածված ռուսամետ-ռուսաֆոբերի, աշխարհաքաղաքական «ծանրակշիռ վերլուծություններ ու կանխատեսումներ» ենք անում, բաքվի բռնապետը հայտարարում է «Ղարաբաղի և Արևմտյան Զանգեզուրի վերականգնման մասին», Քաշաթաղի(Լաչին) միջանցքի ադրբեջանական անցակետն անվանում իրենց ուժեղ քաղաքական կամքի ցուցանիշ՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի խորհրդարանի պատագամավոր Մետաքսե Հակոբյանը:


Մինչ Արցախի իշխանությունները զբաղված են երկրի առջև ծառացած խնդիրների «լուծմամբ», ինչը «պահանջում է» սպասել ու հավատալ, որ «շուտով փրկիչը» հայտնվելու է, ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարի հետ և պատրաստակամություն հայտնում թույլատրել «Քաշաթաղի միջանցքի ադրբեջանական անցակետով հիվանդների տեղափոխումը և բժշկական անհրաժեշտ պարագաներով ապահովումը:

Իսկ ինչ վերաբերում է հայ բնակիչների այլ կարիքների մատակարարմանը, ադրբեջանական կողմը հնարավորություն ունի ԿԽՄԿ-ի միջոցով օգնել՝ օգտագործելով Ստեփանակերտ-Ակնա(Աղդամ) ճանապարհը»:


Այս խառնակ աշխարհում մեր գողտրիկ անկյունը չենք կորցնի, եթե գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրը դերակատարություն ունի այն պահելու, որ կարևոր է հենց այս ժամանակներում արժանապատիվ լինել, Աստծուն ականջալուր լինել ու պատրաստ լինել...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր