«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի ժամ առաջ իր էջի քավըր Ֆոտո էր դրել էս նկարը: Անցավ մի կես ժամ, մտնեմ տեսնեմ՝ փոխել են...
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Դուք Նիկոլի՞ն եք շատ սիրում թե՞ մեր երկրի զինանշանը»։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը նշեց, որ զինանշանով նկարը չի հեռացվել էջից. «Փորձե՞լ են արդյոք մտնել ֆեդերացիայի էջ, որպեսզի տեսնեն՝ արդյո՞ք էջից հեռացվել է, թե՞ ոչ: Մինչև հիմա այդ նկարը կա էջում: Քավրը փոխել ենք պարզապես ու դրել ենք շատ լավ թեմայով նկար, ֆուտբոլիստներն այդ նկարում Վերականգնողական կենտրոնում գտնվող հաշմանդամություն ունեցող տղաների հետ են: Խնդիրն այն է, որ սկզբից ստացել ենք գերբով նկարը, դա ենք դրել, հետո եկել է ավելի լավ նկար, փոխել ենք։ Հիմա սկանդալ են փնտրում, որտեղ ոչ մի բան չկա: Ոչ մի բան չկա, նկարն էջում դրված է»: