Շվեյցարական Նիոն քաղաքում կայացան եվրագավաթների որակավորման փուլի վիճակահանությունները:
Վիճակահանության արդյունքում Կոնֆերենցիաների լիգայում հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին: «Ալաշկերտ»-ի մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ-Տիվա»-ն է, «Արարատ-Արմենիա»-ն կխաղա Ալբանիայից «Էգնետիա»-ի հետ, իսկ «Փյունիկ»-ը կխաղա էստոնական «Նարվա Տրանս»-ի հետ:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 13-ին և 14-ին, իսկ պատասխան հանդիպումները` հուլիսի 20-21-ին: