00:00:00

Բջնի գյուղում սարը փլուզվել է տրակտորի վրա. կա 2 տուժած

16:58, 20 հունիս 2023 Հասարակություն

Հունիսի 20-ին, ժամը 13:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում գտնվող պահածոների գործարանի մոտակայքում՝ շինարարական աշխատանքների իրականացնելու ընթացքում, սարը փլուզվել է տրակտորի և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաների վրա. կա 2 տուժած:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Թրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Յունիվերսալ էքսպերտ» ՍՊԸ-ի տարածքում՝ աշխատանքների ընթացքում, սարից տեղի է ունեցել փլվածք՝ հողաքարային զանգվածը լցվել է «Howo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Խ.) և «CAT» մակնիշի էքսկավատորի (վարորդ՝ Գ. Մ.) վրա. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր