00:00:00

Այո՛, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել. մեզ հետ ամեն բան նորմալ է. ՔՊ-ական պատգամավոր

13:30, 20 հունիս 2023 Բլոգ

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, տեղեկացնեմ, որ, այո՛, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։

Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեզ հետ ամեն բան նորմալ է։
Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման կտրոնի իմ օրինակը։
 
 
Անփորձանք երթևեկություն՝ բոլորիս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր