Հայաստանի թիմը Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն է։ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը:
Դե իսկ լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ Հայաստանի թիմ, Նիդերլանդների թիմ, Ադրբեջանի թիմ։
«Շնորհավորում ենք Հայաստանի թիմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ», - նշված է հաղորդագրության մեջ: