00:00:00

Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, որը հետո փոխվել է

10:48, 20 հունիս 2023 Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում  հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի հետ ինքը փաստաթուղթ է ստորագրել նոյեմբերի 9-ի առավոտյան, որը հետո փոխվել է։ Եւ ստիպված է  եղել ստորագրել նաեւ երկրորդ տարբերակը։

 

<<Ստորագրել եմ նոյեմբերի 9-ի առավոտյան, ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա>>,-ասաց վարչապետը, հետո հավելեց, որ Ալիեւը հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը, որը ավելի լավն էր։ ՌԴ նախագահի փոխանցմամբ՝ Ալեւն առաջարկել է լրացումներ անել։

 

<<ՌԴ նախագահը ասաց որ Ադրբեջանն առաջարկում է  ավելացնել կետ՝ Տավուշի մասի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է , որ այդ  փաստաթուղթը ստորագրվի ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամ անց պարզ դարձավ, որ համաձայնություն է  ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից, զուգահեռ գեսգիշերին սկսեցին լուրեր գալ արտակարգ գործողությունների ակտիվացման եւ այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անդաչու թռչող սարքեր կան։Ի վերջո, բարդ տեւական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղը, որն իհարկե ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուսներից, որոնք Տավուշի անկլավներ ու միջանցք էին նախատեսում>>,-ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր