Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 2։1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։
«Հանրապետականի» լեփ-լեցուն տրիուբունաների ներքո խաղի հենց սկզբից Հայաստանի հավաքականը տիրեց խաղային նախաձեռնությանը։ 5-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը խաղադաշտի կենտրոնում ստանալով գնդալը հասավ մրցակցի տուգանայինի մատույցնեց, որտեղից կատարած հարվածը շեղ ստացվեց։
Առաջին կեսի միջնամասում Հայաստանի հավաքականն ուներ տարածքային բացահայտ առավելություն, սակայն պակասում էին վտանգավոր պահերը։ 28-րդ րոպեին հյուրերը վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին, սակայն Գեորգի Հարությունյանը սառնասիրտ գործեց սեփական տուգանայինում։
31-րդ րոպեին Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց։ «Բոկա Խունիորսի» հարձակվողի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ լեհական «Պոգոնի» հարձակվող Վահան Բիչախչյանը։
36-րդ րոպեին Դաշյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Նաիր Թիկիզյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին։
Երկրորդ խաղակեսը նույնպես ակտիվ սկսեցին հայ ֆուտբոլիստները։ 49-րդ րոպեին Հայաստանի թիմի վտանգավոր գրոհը չեզոքացրեց մրցակցի դարպասապահը։
62-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստը գլխի հարվածով գրավեց Չանչարևիչի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 5 րոպե անց հյուրերը հեռվից կատարած հարվածով հավասարեցրին հաշիվը։
81-րդ րոպեին փոխարինման մտած Արթուր Սերոբյանը աջ եզրով հիանալի անցում կատարեց, սակայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստի փոխանցումից հետո գրոհը շարունակություն չունեցավ։
89-րդ րոպեին Իբվուի հարվածից հետո մրցակցի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում։ Նշանակած 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը։
Այսպիսով, Հայստանի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլում 2-րդ անընդմենջ հաղթնակաը տարավ։
Մեր ընտրանին հանդիպումը սկսեց հետևյալ մեկնարկային կազմով՝ Չանչարևիչ, Մկրտչյան, Հարոյան, Հարությունյան, Թիկնիզյան, Իվու, Սպերցյան, Դաշյան, Սելարայան, Ռանոս, Բրիասկո։