00:00:00

ՌԴ ՊՆ-ն Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

21:17, 16 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրում։

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր