00:00:00

ԵՄ-ն մեծ հույսեր է կապում Բրյուսելում հուլիսին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման հետ. Բորել

22:46, 13 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

Եվրոպական Միության առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին։  Հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Բորելի խոսքերով՝ միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է, կողմերը ցանկություն են հայտնել շարունակել բանակցություններն, իսկ հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։ 

«ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Եվ այդ նպատակով իրականացնում է թե՛ մարդասիրական բնույթի նախաձեռնություններ, թե՛ ուղղակի ջանքերով նպաստում է խաղաղությանն ուղղված բանակցություններին։ Մենք ներգրավված ենք նաև հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց գտնելու և նոր բախումներից հակամարտող կողմերին զերծ պահելու աշխատանքներում»,- ասել է Բորելը։

Բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի Լաչինի միջանցքին։

Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է։ Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով վերջին 2 տարիներին ԵՄ-ն իրականացրել է տարբեր նախաձեռնություններ՝ տեղի բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, արդեն հատկացվել է 70 միլիոն եվրո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր