Սիրելի ժողովուրդ, ճիշտ ե՞մ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն եւ անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել ՀՀ երեք նախագահներին․ «Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել էր նա: