«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը հավաքել է ԿԸՀ համար նախատեսված ողջ փաթեթը՝ հունիսի 12-ին ԿԸՀ հանձնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել նախաձեռնությունը:
«Միացեք մեզ հունիսի 12-ին, ժամը 12:00-ին՝ պաշտոնապես հանձնելու ՀայաՔվեի դիմումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Հայաքվեն» առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: