00:00:00

Շվարցենեգերը խոստովանել է, որ իր հայրը նացիստ է եղել և մասնակցել է Լենինգրադի շրջափակմանը

00:03, 10 հունիս 2023 Շոուբիզնես

Շվարցենեգերը խոստովանել է, որ իր հայրը նացիստ է եղել և մասնակցել է Լենինգրադի շրջափակմանը։ Այս մասին հաղորդում է BILD-ը։

Դերասանն ու քաղաքական գործիչը նման խոստովանություն է արել Netflix-ի նոր՝ «Առնոլդ» վավերագրական ֆիլմաշարում։

75-ամյա Շվարցենեգերն պատմել է, որ մեծացել է եղբոր՝ Մայնհարդի հետ Ավստրիական փոքրիկ Թալ գյուղում: «Մեր դաստիարակությունը շատ խիստ էր»,- հիշում է դերասանը։ Տանը շատ բռնություններ են եղել։ Մեր ծնողները ծեծել են մեզ»։ Մայր Ավրելիան «մաքրության ֆանատիկոս» էր, իսկ հայր Գուստավը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության աշխատակից էր: Նա ծառայել է Վերմախտում և վիրավորվել Լենինգրադի մոտակայքում գտնվող ռազմաճակատում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր