Հունիսի 8-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նշել է ծննդյան 26-ամյակն ու լուսանկարներով կիսվել Ինստագրամում:
Իսկ ահա սթորիով այսօր հայտնել է, որ հենց երեկ թալանել են իրենց բնակարանը:
«Այ տականք ու ոչնչություն, դու չես մարսելու իմ ամենաուրախ օրն այսպես փչացնելը: Գիտեմ, որ գրածս տեսնելու ես, այստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք լինելու: Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու է կոկորդիդ, չես մարսելու: Վերադարձրու՝ խուսափելով հետագա խնդիրներից: Մեր տան գողությունը քո ամբողջ կյանքի մղձավանջն է լինելու», – գրել է դերասանուհին: