00:00:00

Փաստաբաններն այլեւս չեն պաշտպանի Գայանե Հակոբյանին. ինչ է կատարվել

10:09, 09 հունիս 2023 Տեսանյութեր

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը։

 

«Մեր և մեր վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա, որի կապակցությամբ մենք այլևս չենք իրականացնելու Գայանեի պաշտպանությունը», - դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

 

Նա նշեց, թե Գայանե Հակոբյանն է կայացրել այս որոշումը։

 

Դատարանը որոշել է այլ պաշտպաններ ներգրավել։

 

Նշենք, որ արդեն երկրորդ դեպքն է, որ պաշտպանները հրաժարվում են իրականացնել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր