00:00:00

ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում այսօր տեղի ունեցած վթարի հանգամանքով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն

20:17, 08 հունիս 2023 Իրավական

Պարզաբանում
Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ:
 
Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:
 
Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:
 
Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր