00:00:00

ՔՊ-ականը գազ է փչել հիվանդ երեխայի երեսին, մահակով հարվածել նրան․ արագածավանցիները ճանապարհ են փակել

23:07, 07 հունիս 2023 Հասարակություն

Արդեն 2 ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Shamshyan.com-ի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին ենք դիմում, քանի որ ողջ գյուղի համբերության բաժակն արդեն լցվել է: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ քեն պահի առողջական խնդիրներ ունեցող անչափահասի նկատմամբ, իսկ այսօր էլ նրա աչքերին գազ փչի ու մահակով մի քանի անգամ գլխին հարվածի։ Չենք բացելու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև ո՛չ միայն իրավական գնահատական չտրվի, այլ նաև այդ պաշտոնյա կոչեցյալը, ով Արագածավանի կոմունալի պետն է, քրեական պատասխանատվության ենթարկվի: Հենց դրա նմաններն են, որ վարկաբեկում են պետական ապարատը:

Հիմա ինչ-որ ոստիկաններ եկել են գյուղ, փոխանակ այդ ճիվաղին գտնեն, եկել մեզ համոզում են թե ճանապարհը բացեք: Ճանապարհը չէինք փակի, եթե ժամանակին իրավական գնահատական տրվեր այդ պաշտոնյայի արված քայլերին: Այնքան չտվեցին, որ արդեն իր համար ասես «ծովը դարձել է ծնկներից»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր