00:00:00

Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ)

23:00, 07 հունիս 2023 Հասարակություն

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում շուտով կմեկնարկի մագիստրոսական կրթական ծրագիր․ խոսքը Տեղեկատվական բիզնես անալիտիկա և Արհեստական բանականություն մասնագիտության մասին է։ Կլինեն նաև Տեղեկատվական համակարգեր և Ծրագրավորում մասնագիտության ուսուցում։ 

Համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը նշում է, որ շրջանավարտները շատ բարձր են գնահատվում հատկապես ՀՀ-ում գործող ռուսական խոշոր ընկերություններում։

Ուսանողներն իրենց պրակտիկան անցնում են Մոսկվայում, այնուհետև, ուսման ավարտից հետո, իրենք օգնում են շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում։

«Բակալավրիատում կան հետևյալ մասնագիտությունները․ Տնտեսագիտություն, Մենեջմենթ, Կիրառական ինֆորմատիկա, ընդ որում, վերջինիս մասնագիտացումը կոչվում է Կիրառական ինֆորմատիկան տնտեսագիտության մեջ։ Նման մասնագիտացում Հայաստանում, կարծես թե, որևէ բուհ չունի»,-ասում է համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանն ու հավելում, որ 2023-2024 թթ․ համար ունեն բյուջետային՝ անվճար տեղեր, որոնք ստացվել են ՌԴ դաշնային բյուջեից։

Նշենք, որ բուհը 41 տեղ ունի բակալավրիատում, 20 տեղ՝ քոլեջում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր