Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռիս զինվորյալ միաբաններն այսօր Սուրբ Էջմիածնի առաքելությունը՝ որպես օրհնություն և զորություն բաշխեցին Տավուշի տիրախնամ թեմի սահմանամերձ շեների հայրենապահ և աստվածապաշտ հայորդյաց:
Երջանիկ պատեհությունն ունեցա այդ առիթով, միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանի հետ, լինելու Կոթի գյուղում, գրում է Տեր Ասողիկ քահանան․
«Որքա՜ն տնավեր է Հայոց աշխարհը...
Թող Ամենազոր Աստված անսասան պահի Հայրենի մեր երկիրը և Հայոց Մեծ ազգին:
Թող Աստված օրհնի մեր Սրբազան Երկիրն այնպիսի ղեկավարներով, պաշտոնյաներով, ովքեր անձնուրաց կերպով ծաղկեցնեն ու հզորացնեն Հայաստան աշխարհը, ինչպես հայ հոգևորականն է անձնազոհաբար կենդանի պահում հայ ոգին, հոգին, հավատքը»։